Էդուարդ Հայրումյանն օգոստոսի 1-ին մի արտառոց պատմության մեջ է հայտնվել, չափազանցություն չկա՝ կարճ շալվարի պատճառով։ Էդուարդն ինքը այդ ամենը զավեշտալի է համարում:
Ծնունդով Արցախից, բայց արդեն 16 տարի Երևանում ապրող Էդուարդը ընտանիքի հետ Կիպրոս պիտի մեկնի։ Մինչև այդ Վիզաների և անձնագրային վարչությունում ճշտել էր՝ հին անձնագրով կարող է մեկնել։ Նա նաև Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում էր ներկայացրել։
«Օգոստոսի 1-ին գնում նորից մտնում եմ էդ նույն մարդու մոտ, ասում եմ՝ կխնդրեմ մի հատ էլ ստուգեք, որ մենք համոզված լինենք, ամսի 4-ին թռնում ենք, մեկ էլ անձնագիրը ստուգում ա, ասում ա՝ Ձեր անձնագիրն այլևս անվավեր է», – պատմեց Հայրումյանը:
Էդուարդը շատ արագ համաձայնել է վճարել, մեկ օրում անձնագիր ստանալ, ընտանեկան հանգիստը չձախողվի, դեռ օգոստոսի 1-ն է, ժամը 16:00-ն, պետք է հասցնի զինկոմիսարիատ հասնել, հաշվառման թերթիկը կնքած վերցնել:
Կարդացեք նաև
«Գնում եմ Մասիվ, շորտիկով եմ», – ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության №3 տարածքային ստորաբաժանման ղեկավարն, ըստ Էդուարդի, այդ լուքը չի հավանել:
Հայրումյանն ասում է՝ «բացատրեցի՝ մեկ օր ժամանակ ունեմ նոր անձնագիր ստանալու»: Պետի մոտից դուրս եկել, զինկոմիսարիատի սպաներից մեկին է դիմել, ջանք գործադրել, հասկացրել, չի հասցնի տուն գնալ զգեստափոխվել վերադառնալ:
«Ասում ա՝ գնա շալվար հագի, արի, ես նորից եմ խնդրում, ասում եմ՝ եթե պետք է՝ վաղը բուշլատով կգամ, ոնց ուզում եք վաղը կգամ, բայց այսօր չեմ հասցնի, եթե դա ձեր անձնական ամբիցիան ա», – պատմեց նա:
Հենց պարզվում է շորտիկը փոխել չի ստացվում, վրա է հասնում զինկոմիսարիատի պետի որոշումը. «Բարձրանում հետ ա գալիս, ասում ա՝ ե՞րբ ես հետ գալիս, ասում եմ՝ օգոստոսի 11-ին, դե ուրեմն գալու ես, պետն ասաց՝ գրեք իրան ու ուղարկեք առաջին զորակոչին՝ 25-օրյա հավաքին: Ասում եմ՝ լավ, դա պատիվ ա, ոչ թե պատիժ: Նորից շարունակում ա՝ պետն ասել ա, որ համարձակվել ես շորտիկով գաս մտնես իմ կաբինետ, ուրեմն առաջին զորակոչին… ասացի՝ ձեր պետին ասեք, որ զորակոչի կանչելը պատիժ չի մարդկանց համար, ու հենց ձեր պարտականությունն ա էնպես անեք, որ մարդիկ հասկանան, որ 25-օրյա հավաքին կամ ընդհանրապես զորակոչին գնալը պատիվ ա»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում