Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով հայտնել է ծեծի ենթարկված արցախցու եղբայրը՝ Ռոման Երիցյանը։
Մինչեւ հիմա հույս էինք պահում, որ Քննչական կոմիտեն չի դիմի դատարան եղբորս կալանավորելու միջնորդությամբ, բայց ապարդյուն: Քիչ առաջ տեղեկացանք, որ նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ եղբորս երկու ամսով կալանավորելու համար : Հիմա ես եւ եղբայրս ունենք բոլորիդ աջակցության կարիքը՝ ե՛ւ արցախցիների, ե՛ւ Հայաստանի բոլոր քաղաքացիների, այն բանի համար, որ եղբայրս ենթարկվել է շատ դաժան ծեծի, ունի վնասվածքներ եւ այս վիճակում նրան տանում են կալանավորման, իսկ պարեկները գտնվում են ազատության մեջ։
Սա անբարոյականության վերին մակարդակն է։ Երկու անմակարդակ պարեկ մի հոգու դաժան ծեծում են ու դրանից հետո ծեծող տականքներին թողած, ծեծվողի վրա են գործ բացում, կալանքն էլ գումարած։
Էս անգրագետները երկիրը դարձրին նիկոլստան, պարեկստան։