Չարենցավանի անձնագրայինը Հրազդան տեղափոխելը մեծ աժիոտաժ է առաջացրել մարդկանց մեջ, քաղաքացիները դեմ են նմանատիպ բարեփոխումներին։ Նախապատրաստական աշխատանքներ են կատարում, օգոստոսի 5-ին ժամը 15։00-ին սկսելու են նստացույցը․ «Ասում են՝ Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանն են գալու Չարենցավան։ Եթե անգամ սադրեն, թույլ չտան ցույց անել, ուրիշ տարբերակ ունենք ավելի հետաքրքիր»,- ասաց նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Հակոբյանը։
«Ետ ենք բերելու անձնագրային բաժինը»․ նախաձեռնող խմբի անդամները շարունակում են պահանջել հետ բերել անձնագրային բաժնում աշխատող Չարենցավանի երկու աշխատակիցներին. «Մարդիկ չեն ուզում, չեն հարմարվում, ձեր բարեփոխումները պետք չի, մեր անձնագրային բաժինը ոնց տարել եք, հետ բերեք, ինչ ձեւակերպում ուզում եք՝ տվեք, միայն թե հետ բերեք Չարենցավան»,- դժգոհում են քաղաքացիները։
Կարդացեք նաև
Նախաձեռնող խմբի անդամներից Գագիկ Գաբրիելյանն էլ նոր երգ է պատրաստել, օգոստոսի 4-ին՝ ժամը 16։00-ին երգելու է Չարենցավանի կինոթատրոնի շենքի դիմաց. «Հրազդանում անօրինական կերպով բերման են ենթարկել, երկու ժամվա մեջ մուսաս եկավ»,- նշեց երաժիշտը։
Լաուրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ