Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազան. «Նեռը գնալու է Բերքաբեր, իր էությանը համապատասխան փող է առաջարկելու, խաբելու է ու ոմանք կրկին խաբվելու են»

Օգոստոս 03,2024 16:52

Մարտունի քաղաքում պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը  Բերքաբերում, որտեղ ժողովուրդը իր այցին ընդառաջ ստորագրահավաք է կազմակերպել  թշնամու տիրապետության տակ անցած Բերքաբերին պատկանող 900 հեկտար տարածքը վերադարձնելու պահանջով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ինչ-որ կոմպրոմիսի գնալ բնակիչների հետ, առաջարկել փող, որպեսզի բերքաբերցիները հողային պահանջներ չներկայացնեն, «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը պատասխանեց. «Առաջին օրվանից ասել ենք, որ այս ամբողջ գործընթացը սուտ է, խաբեություն։ Բացի հակասահմանադրական, անօրինական լինելը, ամբողջը սուտ է։ Եվ մեր պայքարը այդ ստի դեմ է։  Երբ մենք բերքաբերցիներին և տարածքի ժողովրդին անընդհատ ասում էինք, որ սա տեղական խնդիր չէ, այն կեղծիքը, որ սրանք բերեցին ու դրեցին գյուղացիների ուսերին, դա համահայկական  ճակատագիրն է, ոչ միայն լուրջ չէին ընդունում, այլեւ պատկերացնում էին, թե այդ ստախոս նեռը, պետք է իրականացնի։ Բերքաբերցիները հիմա դիմում են նեռին, որ ի՞նչ անի։ Ես ասել եմ, որ այլեւս նեռին դիմելու խնդիր չի, նրա տիրոջը՝ Ալիեւին, դիմելու խնդիր է, որովհետեւ դիրքերը զիջվել են, թշնամին նստել է այդ դիրքերում։ Պատկերը դա է։ Ստախոս նեռն էլ գնալու է, իր ըմբռնումների եւ էությանը համապատասխան փող է առաջարկելու, խաբելու է ժողովրդին։ Ոմանք դարձյալ խաբվելու են, բայց իրականությունն այն է լինելու, որ ինչպես Կիրանցում էր մեծ-մեծ բաներ խոստանում, նույն է լինելու։

Սուտը շարունակվելու է։ Այս պայքարը պետք է այնպիսի բովանդակությամբ առաջնորդենք, որպեսզի վերջ դրվի այս կորուստների ընթացքին։ Եվ դրա միակ ճանապարհը մեկն է, նեռի հեռացումը, ոտնատակ տալը, Սանդարամետ ուղարկելը»։

Սրբազանը նաեւ խոսեց մարզային այցելությունների ընթացքում ժողովրդի տրամադրվածության, հոգեվիճակի մասին իր տպավորություններից։ «Ես անընդհատ խուսափել եմ գնահատական տալուց՝ թողնելով հարցը լրագրողներին։ Դուք շրջում եք, տեսնում եք։ Առաջին բանը, որ կա, մարդիկ ազատագրվելու տրամադրություն ունեն։ Չեմ ասի ամբողջությամբ, բայց մեծ, շատ մեծ մասը։

Երկրորդն այն չափազանցված վախի մթնոլորտն է, որ մտցրել են յուրաքանչյուրի տուն։ Նորատուսում մարդու մեքենան վնասել էին։ Մարդը հայտարարություն էր արել։ Բայց փոխանակ գնային վնասողին բռնելու, մեքենան են կալանավորել։ Եւ ոչ մի բացատրություն չկա, թե ինչու։ Մարդկանց ամեն գնով վախեցնում են, սարսափեցնում անկախ նրանից, թե շինական է, գործարար, ուսուցիչ, պարզ քաղաքացի, ով իրավունք ունի ասելու, որ համաձայն չէ այս հողը հանձնել, համաձայն չէ այս ստին եւ կեղծիքին։
Վայքում ճանապարհին մեզ դիմավորողներից տասը հոգու կանչել են ոստիկանություն։

Մարդկանց մեջ տրամադրվածությունը կա, որ կարեւորն է։ Բայց մյուս կողմից համատարած վախեցնելը կա։ Ու բոլորն էլ վկայում են, որ ոչ մի ժամանակ այսքան մարդկանց ուղղակի տուն մտնելով վախեցնել չի եղել։ Սա նշանակում է, որ սրանք տկար են ու վախկոտ։ Սատանան իր վախը տարածում է մյուսների վրա։ Բայց դա էլ կհաղթահարվի»,-ասաց պայքարի առաջնորդը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031