Լրահոս
Օրվա լրահոսը

Հարևան հակառակորդները այնպիսի հայտարարություններ են տարածում, որ չիմացողը կմտածի՝ Փաշինյանը բոլորիցս թաքուն, ինչ-որ what’s up-ի չատով երևի վերջնագրերի լեզվով է խոսում Ալիևի հետ․ Տաթևիկ Հայրապետյան

Օգոստոս 03,2024 14:30

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Այսօր Ադրբեջանի ՊՆ նախարար Հասանովը խորհրդակցություն է հրավիրել, որը եզրափակել է հետևյալ խոսքերով․ «Բանակը միշտ պետք է լինի մարտական պատրաստության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի վրա, քանի որ ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել թելադրանքի ու վերջնագրերի լեզվով, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ցանկացած սադրանք կանխելուն»։

Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այս վերջին շրջանում իրենց հետ թելադրանքի լեզվով մենակ Էրդողանն էր խոսում, ով հիշեցրել էր, թե ում շնորհիվ են զավթել Արցախը, ինչից էլ Ադրբեջանում, մեղմ ասած, նեղսրտել էին։

Իսկ եթե սա մեզ էր ուղղված, ապա հարևան հակառակորդները այնպիսի հայտարարություններ են տարածում, որ չիմացողը կմտածի՝ Փաշինյանը բոլորիցս թաքուն, ինչ-որ what’s up-ի չատով երևի վերջնագրերի լեզվով է խոսում Ալիևի հետ, սա էլ դրա արձագանքն է։ Դժվար թե հեծանիվով սադրի էլի իրենց Փաշինյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031