Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, գերծանր քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դուրս մնաց Փարիզում ընթացող ամառային օլիմպիական խաղերից:
Գյումրեցի մարզիկը քառորդ եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ 0:5 հաշվով պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Գադֆային:
Հայաստանի օլիմպիականների գլխավոր հարվածային ուժ հանդիսացող մարզիկները՝ մարմնամարզիկները, հունահռոմեական եւ ազատ ոճային ըմբիշներն ու ծանրորդները, պայքարի մեջ են մտնելու Խաղերի երկրորդ հատվածում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ