Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Տեսանյութերում արդյո՞ք որեւէ մեկը լսեց ոստիկանի օրինական պահանջ. Լեւոն Քոչարյան

Օգոստոս 02,2024 22:50

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվեց  ԱԺ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի, Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը: Դատարանը հետազոտեց ապացույցները:

Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության ցույցի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Հետազոտվող տեսանյութերի վերաբերյալ Լեւոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարություն արեց. «Ուշադրություն դարձրեք, որ Լեւոն Քոչարյանն ու Ասատուրովը, երբ միանում են ոստիկաններին, վերջիններս  պարզապես կանգնած են, քաղաքացիներին բերման ենթարկելու ոչ մի գործընթաց չեն կատարում: Ըստ մեղադրանքի՝ իբրեւ այդ ժամանակ ոստիկանները բերման ենթարկելու գործընթաց էին իրականացնում, ինչին Լեւոն Քոչարյանն ու Ասատուրովը խոչընդոտել են: Ինչպես տեսնում ենք՝ ոստիկանների գործողություններն ուղղված են բացառապես Լեւոն Քոչարյանի նկատմամբ, ոստիկանները ուժ են կիրառում նրա  նկատմամբ, այլ  քաղաքացիներ փորձում են Քոչարյանին ձերբազատել ոստիկանների գործողություններից: Տեսնում եք՝ որեւէ այլ քաղաքացու նկատմամբ բերման ենթարկման որեւէ գործողություն չի իրականացվում»:

Էրիկ Ալեքսանյանին շարունակեց Լեւոն Քոչարյանն իր հռետորական հարցերով. «Հետազոտվող տեսանյութերում արդյո՞ք որեւէ մեկը լսեց ոստիկանի օրինական պահանջ: Դատախազն էլ այդ մասին չխոսեց: Ես ներքուստ հասկացա, որ դատախազն էլ ընդունեց, որ նման բան չկա տեսանյութում: Մեղադրանքում կա երեք հիմնական կետ՝ օրինական պահանջ է եղել, այնուհետեւ չեն ենթարկվել, հետ են պտտվել ցույցից, մխրճվել ոստիկանների մեջ, ինչն  ուղղորդվել է  հարվածներով ու բռնությամբ: Երկրորդ տեսանյութն ենք դիտում՝ արդյոք որեւէ մեկը այս երեք կետերը տեսել ու համոզվել է  դրանում»:

Ապացույցների հետազոտման կեսից դատարանի շենքը հոսանքազրկվեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031