Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանք կարծում եմ, իմ համբերատար լինելն է թուլություն, բայց ես կարծում եմ, որ իմ անկաշկանդ լինելն է». Բագրատ սրբազան

Օգոստոս 02,2024 21:03

«Ոմանք կարծում եմ, իմ համբերատար լինելն է թուլություն, բայց ես կարծում եմ, որ իմ անկաշկանդ լինելն է»,- «Տավուշը հանուն հայրենիքի» կանանց խորհրդի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ ինքը չի էլ փորձել այլ կերպ լինել՝ անկախ միջավայրից:

«Մեր երկիրն իր ամբողջության մեջ, չի կարող քննարկման առարկա լինել, որեւէ ձեւով»,- ասաց սրբազանը՝ պատասխանելով իր՝ ոչմիթիզական լինելու մասին հարցին: Նա մեջբերեց Մովսես Խորենացուն՝ ասելով. «Քաջության սահմանն այնտեղ է, որտեղ հասնում է քո ձեռքը, լավ զենքը չասեմ»:

Սրբազանը նաեւ հորդորեց՝ չխուսափել մեր ամեն միլիմետր հողի համար պայքարելուց եւ տեսնել, թե ինչպե՞ս են մեր թշնամիները ամեն միլիմետրի համար պայքարում. դա իրենց կյանքի կոնցեպտն է ու դա հիվանդություն չէ, այլ մարդիկ մտածում են իրենց կենսատարածքները մեծացնելու, աշխարհում ազդեցությունն ավելացնելու մասին: Սրբազանը կոչ չի անում՝ հավակնություններ ունենալ այլոց տարածքների հանդեպ, բայց նաեւ կոչ է անում՝ պատասխանատվություն կրել մեր ունեցածի հանդեպ, անընդհատ տարածքներ չտալ ու երգեր հորինել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031