«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կանանց խորհրդին ներկա է նաեւ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը: Նա 21-րդ դարի կեղծիք համարեց կնոջ դերի մասին խոսելը, քանի որ, իր կարծիքով որեւիցե տարանջատում գոյություն չունի եւ երբ մարդիկ խոսում են կանանց դերի մասին, տպավորություն է, որ փորձում են նվազեցնել կնոջ դերը:
Սրբազանը նկատեց, որ շարժման առաջին օրից կանայք ակտիվ դերակատարում են ունեցել. «Հագած-կապած, մազերը շտկած, տոնական տեսքով գալիս էին Բաղրամյան»:
Կանայք, իր գնահատմամբ, մեծ դեր են ունենում. իր մայրն էլ իր դաստիարակության գործում էական դերակատարում է ունեցել՝ ընդհուպ, մինչեւ Մեսրոպ Մաշտոցին սիրելը:
«Ես Լենինին էի սիրում, մինչեւ որ մայրս իմացավ»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց նա:
Կարդացեք նաև
Խոսելով շարժման առաջիկա անելիքների մասին էլ, սրբազանն ասաց, որ այս ամբողջ տառապանքի մեջ կարողանալու ենք ստեղծել այն հնարավորությունները, որոնք մեր կյանքը սրընթաց առաջ են տանելու: Նա հայտարարեց, որ պայքարն այլ մեթոդաբանությամբ է շարունակվելու է եւ առաջիկայում ամեն ինչ դետալային կներկայացվի:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ