«Հանցագործը միշտ վերադառնում է հանցանքի վայր». այսպես է բնութագրում Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզի Բերքաբեր գյուղ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Հիշեցնենք, այսօր Նիկոլ Փաշինյանն այսօր Բերքաբեր գյուղ է այցելել՝ հանդիպելու տեղացիների հետ. ավելի վաղ, խոսվում էր որ Կիրանցից Ադրբեջանին տրվելիք հողերի դիմաց, Բերքաբերի հատվածում Ադրբեջանը Հայաստանին պետք է վերադարձնի 1200 հեկտար տարածք: Սակայն ադրբեջանական կողմը արդեն մի քանի անգամ հայտարարել է՝ Հայաստանին վերադարձնելու ոչինչ չունի:
Ընդդիմադիր պատգամավորի բնութագրմամբ, Փաշինյանն իր PR-ի համար է գնացել Բերքաբեր եւ իրականում կրկին փորձելու է խաբել, կաշառել մարդկանց, որպեսզի հերթական զիջումներն անի Հայաստանից:
Քրիստինե Վարդանյանը նկատում է, որ գարնանից Տավուշի մարզի այդ բնակավայրերի բնակիչների հնչեցրած ոչ մի խնդիր չի լուծվել եւ ակնկալել Նիկոլ Փաշինյանից այդ խնդիրների լուծում՝ կնշանակի Իլհամ Ալիեւից բարեգութ վերաբերմունք ակնկալել:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ