Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ տվեք ասեմ՝ մարտահրավերն ընդունված է». Աննա Մկրտչյան

Օգոստոս 02,2024 19:55

«Սրբազան շարժումը մի տեղ էր հասել, երբ Նիկոլ Փաշինյանը միայն մեկ ձեւով կարողացավ ՀՀ քաղաքացիներին տուն ուղարկել՝ կրակելով ՀՀ քաղաքացիների վրա: 35 նռնակ նետել սեփական երկրում, Երեւանի կենտրոնում. մենք համարում ենք, որ սա նորմալ քաղաքական պայքա՞ր է: Բացարձակ: Սա բռնաճնշում է, մեզ այդ մարտահրավերը նետվել է, մեզ ասում են՝ կարո՞ղ եք, պայքարեք այս բռնապետության դեմ: Թույլ տվեք ասեմ՝ մարտահրավերն ընդունված է: Աստված առաջ, ամեն ինչ լավ կլինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած կանանց ֆորումից առաջ:

Օրերս շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն էր խոսել սեպտեմբեր ամսից փողոցային հավաքների ակտիվ վերսկսման մասին, միաժամանակ, շատ վերլուծաբաններ էլ փաստում են շարժման «մահը». այս մասին լրագրողների դիտարկմանն ի պատասխան՝ Աննա Մկրտչյանն ասաց. «Ես վստահ եմ, այն մարդիկ ովքեր փոփոխություն են ուզում, սպասում են փոփոխությունների, ակնհայտ տեսնում են ամենը: Փողոցում հավաքներ անելն ինքնանպատակ չէ, որովհետեւ ՀՀ գիտակից քաղաքացիների նպատակին հասնելն է կարեւորը, ոչ թե ֆասադային ընդդիմություն աշխատելը՝ ցույց տալով թե ամեն օր հավաքներ են արվում: Տա Աստված, մոտ ժամանակներում այդ հավաքները գան իրենց հիմնական նպատակին՝ ՀՀ-ից վռնդելով հայրենազավթներին, բերելով հայրենատեր իշխանության. մարդիկ, ովքեր պետական շահը վեր կդասեն ամեն ինչից»:

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ «հայ ժողովուրդն իրեն ատում է» եւ ամեն անգամ բիրտ ուժ է կիրառելու այդ ժողովրդի դեմ:

Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզի Բերքաբեր այցի եւ Բաքվում կայանալիք COP 29-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին Աննա Մկրտչյանի բնութագրումները՝ տեսանյութում

Խնդիրն, ըստ ընդդիմադիր պատգամավորի այն է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ կարողանում է իր անվան առջեւ՝ լինի Բրյուսելում, Մոսկվայում, թե Բաքվում, դնել մի թուղթ, որի վրա գրված է՝ «ՀՀ վարչապետ. խնդիրը սա է, սա պետք է լուծենք»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031