«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, իսկ շարժումը պատրաստ չէ զոհերի»,- այսօր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կանանց ֆորումից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ֆորումի համակարգողներից, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
Խոսելով շարժման հետագա տրանսֆորմացիաների մասին, բանախոսն ասաց. «Շարժումը, բնականաբար, չի մարել: Հունիսի 12-ից հետո, երբ ժողովրդի նկատմամբ կիրառվեց բիրտ ուժ, մենք հասկացանք, որ այն մարտավարությունը, ինչպես մենք ենք պատկերացնում, վտանգ է իրենից ներկայացնում: Բնականաբար, պետք է լինեն մարտավարական փոփոխություններ»:
Խոսելով կանանց ֆորումի մասին, բանախոսն ասաց, որ այն, այսպես կոչված, ուժերի ինվենտարիզավիա է, վերակազմակերպում եւ սեպտեմբերի կլինեն ավելի մեծ միջոցառումներ՝ պատմական այս խաչմերուկում մեր իրավունքներին տեր կանգնելու նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ