Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան և Ռուբինյանց փողոցներում:
Մասնավորապես՝ Խանջյան փողոցի հ.29/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:
Ռուբինյանց փողոցում ՝ Ռուբինյանց – Ռայնիսի փողոցների խաչմերուկից մինչև Ռուբինյանց փողոցի հ.23 հասցե երթևեկելի մասի երկու կողմերում կարգելվի 3.5 տոննայից ավելի առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների կանգառը:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
Երևանի քաղաքապետարան