ԵԹԿՊԻ-ի ուսանողների խումբը ռեկտոր Սառա Նալբանդյանի և միջազգային կապերի բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանի ուղեկցությամբ այցելել են Ֆրանսիայի Ավինյոն քաղաք։
Նրանք հնարավորություն ունեցան դիտելու աշխարհի ամենահեղինակավոր թատերական փառատոներից մեկի` Ավինյոնի փառատոնի շրջանակում ցուցադրվող ներկայացումները։
Այս անմոռանալի շրջագայության ընթացքում հաղորդակից դառնալով ֆրանսիական մշակույթին ու հարուստ ժառանգությանը՝ ուսանողները խորապես հասկացան և գնահատեցին մշակութային բազմազանությունը, ինչպես նաև զարգացրեցին ստեղծագործական մոտեցումները։
Այս օրերը նրանց համար դարձան ոգեշնչման, մասնագիտական աճի և ստեղծագործական մտահորիզոնի ընդլայնման լավագույն շրջանը։
Կարդացեք նաև
Ուսանողները նշեցին, որ շրջագայությունը մեծ ազդեցություն ունեցավ իրենց ստեղծագործական կյանքի վրա և պատճառ դարձավ նորանոր մտահղացումների։
ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Դա ոչ մի բան չի տալիս ամբողջ ինստիտուտին… Դարձել է կինոյի բուհ…