Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսահայ գործիչը Թուրքիայում ռասիստական հարձակման է ենթարկվել

Օգոստոս 02,2024 17:25

Ermenihaber. Թուրքիայի հայ համայնքի անվանի ներկայացուցիչներից Գարո Քափրիելյանը Թուրքիայի արևմտյան հատվածում՝ Մարմարա ծովի վրա գտնվող Քընալըադա կղզում ենթարկվել է ռասիստական հարձակման: Դեպքը տեղի է ունեցել կղզու խանութներից մեկում:

Հարձակման հետևանքով Քափրիելյանի կոտրվածք է ստացել, իսկ դեմքի շրջանում բազմաթիվ կապտուկներ են առաջացել: Տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությունում գործ է հարուցվել, որը շուտով պետք է ուղարկվի դատախազություն:

Պոսլահայ գործչին ծեծի ենթարկելու դեպքը չի մնացել անարձագանք. մի շարք քաղաքացիական կազմակերպություններ իրենց բողոքն արտահայտելու նպատակով ակցիաներ են իրականացնում:

Հեյբելիադայի թաղամասային խորհրդի նախաձեռնությունը X միկրոբլոգում անդրադարձել է տեղի ունեցածին:

«Խանութի աշխատակիցները, ովքեր հողազավթման պատճառով դիտողություն են ստացել Գարո Քափրիելյանի կողմից, վերջինիս հասցեին ռասիստական և սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել և ծեծի ենթարկել:

Դուք մենակ չեք, Գարո Քափրիելյա՛ն»:

Թուրքիայում տեղի ունեցած խտրական այս հարձակումը դատապարտվել է նաև Ստամբուլի հայկական Սբ. Գեդիքփաշա եկեղեցու կողմից:

«Մենք տեղեկացել ենք, որ մեր համայնքի անդամ, Քընալըադայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նախկին կենտրոնական խորհրդի ղեկավար, մեր Գեդիքփաշայի Հարյուր Մանգանց երգչախմբի անվանի անդամ և Զվարթնոց խոռի ատենապետ, մեր ախպար Գարո Քափրիելյանը նողկալի հարձակման է ենթարկվել:

Մենք իրեն մաղթում ենք առողջություն և դատապարտում այս տհաճ և խտրական հարձակումը:

Շուտափույթ ապաքինում»:

Իրեն ծեծի ենթարկելու մանրամասները Քափրիելյանը պատմել է Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» շաբաթերթի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ իրենք տարիներ առաջ այդպիսի խնդիր չեն ունեցել, սակայն վերջին 2 տարում տեղի ունեցող նմանատիպ դեպքերը արդեն շատ են անհանգստացնում:

«Խանութում ես ընդհատեցի առևտուրս: Նրանք, փողոց դուրս եկան: Զավթեցին մայթերն ու բնակարանիս մուտքը: Ես խանութի կողմից բռնազավթած տարածքների մասին տեսանյութեր և լուսանկարներ էի արել: Այդ պահին խանութի մի աշխատակից փորձեց հարձակվել, այլ աշխատակիցներ միջամտեցին: Դրանից հետո, երբ պիտի մտնեի տուն, դռան մոտ ենթարկվեցի հարձակման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031