Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար առաջնահերթ է ՄԱԿ-ի գործակալությունների հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը». Պապոյանն ընդունել է Ֆրանսուազ Ժակոբին

Օգոստոս 02,2024 17:03

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է Ֆրանսուազ Ժակոբին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։

«Մեզ համար առաջնահերթ է ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների հետ մեր համագործակցության ծրագրերի ընդլայնումը` աղքատության կրճատման, շրջակա միջավայրի պաշտպանության և Կայուն զարգացման նպատակներին  հասնելու ուղղությամբ», – նշել է Գևորգ Պապոյանը:

Կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, տնտեսական զարգացմանը միտված համատեղ աշխատաքների շարունակականությունն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները առևտրի, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների լուծման համար

երկարաժամկետ կայուն կենսապայմանների ապահովմանն ուղղված աշխատանքներին։

Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում տարածաշրջանային հակամարտությունները հաղթահարելու ուղղությամբ և ցանկանում է ստեղծել մի նոր իրականություն, որտեղ բոլոր երկրները կապվելու են ակտիվ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերով։ Այս համատեքստում նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից ձեռնարկված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031