Ermenihaber. Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի տան վրա 2 օտարերկրացի է եղել գրանցված:
Ժամանակավոր կացության թույլտվություն ունեցող օտարերկրացիների գրանցումն իրականացվել է Անկարայի գաղթականների վարչության կողմից:
Նշվում է, որ օտարերկրացիները, օգտվելով իրավիճակից, դիմել են Թուրքիայում մշտական կացություն ստանալու համար:
Լուրերի համաձայն՝ նրանք եղել են Ղրղըզստանի ռազմական դպրոցի ուսանողներ:
Թուրքական ընդդիմադիր լրատվականներում դեպքը հիմնականում վերնագրվել է այսպես. «Անօրինական գաղթի դեմ պայքարող Ալի Յերլիքայայի տնից 2 օտարերկրացի է դուրս եկել»: