Sputnik Արմենիա. Տավուշի ուղղությամբ Հայաստանի հետ սահմանին չորս ադրբեջանցի է պայթել ականի վրա, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել Կըզըլհաջիլի գյուղի մոտ, որտեղ ավելի վաղ սահմանազատման աշխատանքներ են արվել։
Վիրավորվել են սահմանապահն ու ականազերծման գործակալության երեք աշխատակիցներ։