Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, +92 կգ քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Փարիզի ռինգում երկրորդ մենամարտն անցկացնելու է Եվրոպայի գործող չեմպիոն, իսպանացի Այուբ Գադֆայի հետ: Հաղթանակի դեպքում գյումրեցի մարզիկը կմտնի կիսաեզրափակիչ փուլ՝ իր եւ Հայաստանի համար ապահովելով առնվազն օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ:
Դավիթ Չալոյան-Այուբ Գադֆա մենամարտը կկայանա Երեւանի ժամանակով կեսգիշերն անց:
1/8 եզրափակչում Դավիթ Չալոյանը համառ պայքարում կամային (3:2) հաղթանակ էր տարել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Օրի Դելիշեսի նկատմամբ, որին ավելի վաղ մեկ անգամ պարտվել էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ