Ermenihaber. Ադրբեջանական մեդիայում և սոցցանցերի ադրբեջանական տիրույթներում օգտատերերը շարունակում են դժգոհել Անկարայից հնչող հայտարարություններից, որ «Ադրբեջանը Ղարաբաղում հաղթել է Թուրքիայի շնորհիվ»։
X-ի (Twitter) իր սոցհարթակում Նորվեգիայում ապրող մի ադրբեջանցի թեմայի վերաբերյալ ծաղրանկար է հրապարակել, գրելով՝ «Ես նման իրավիճակի մեջ չեմ ընկնի»:
Նկարում պատկերված երկխոսությունը թարգմանաբար.
Ադրբեջանցի – Բարև։
Թուրք – Մենք չլինեինք՝ Ղարաբաղը չէիք կարողանա վերցնել։
Թուրքեր – Ռեյիսը (Էրդողանին տրվող պատվանունն է, նշանակում է նաև նախագահ) չլիներ՝ Ղարաբաղը ձեր երազում կտեսնեիք։ Ղարաբաղը մեր շնորհիվ եք վերցրել։ Քնե՛ք-արթնացե՛ք և Ռեյիսին աղոթե՛ք, ապերախտնե՛ր։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Իսրայելի կողմից Պաղեստինում իրականացվող գործողություններին և հավատարիմ մնալով հոկտեմբերի 7-ից ի վեր պետական մակարդակում որդեգրված հակասեմական գործելաոճին, հերթական անգամ սպառնալիքներ էր հնչեցրել իսրայելական վարչակազմի ղեկավար Բենյամին Նեթանյահուի հասցեին:
Այս համատեքստում Թուրքիայի նախագահը սպառնացել էր մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել էր Լեռնային Ղարաբաղ: Վերջինիս խոսքերի ենթատեքստը, ադրբեջանական տիրույթում ի դերև հանվելով, պատճառ էր դարձել մեծ դժգոհությունների: Այն ընդհանուր առմամբ ընկալվել էր այնպես, թե թուրքական կողմի աջակցությամբ, զենքով և անմիջական միջամտությամբ է Ադրբեջանը կարողացել օկուպացնել Արցախը: Ասել է թե՝ «Թուրքիայի շնորհիվ»: