ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց Դիլիջանի երկրագիտական թանգարան, որտեղ նրան ներկայացրին Այվազովսկու վերականգնված կտավը, իսկ շրջայցի ժամանակ՝ Գեւորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադեւոսյանի, Գաբրիել Գյուրջյանի, Մարտիրոս Սարյանի եւ այլ մեծանուն արվեստագետների գործերը:
Նրան ասացին, որ թանգարանն անցյալ տարի 4000 այցելու է ունեցել: Փաշինյանն ի պատասխան ասաց, որ թանգարանում պետք է շատ ցուցահանդեսներ եւ միջոցառումներ լինեն, եւ չպետք է բավարարվել մշտական ցուցադրություններով: «Մշտական ցուցադրությունը կահույքի պես բան է դառնում, միշտ էլ կախված է: Մարդը, եթե նույնիսկ ուզում է, ասում է՝ լավ վաղը կգնամ, բայց վաղը զբաղված է, ասում է՝ ծնունդի եմ… Նույնիսկ աշխարհի ամենահայտնի թանգարաններում շարժ կա, մեզ մոտ շարժ չկա, էսօր գնացի, նույն նկարները կախված են, 6 տարի հետո էլ նույնը, 10 տարի հետո՝ նույնը: Եթե տարեկան 4000 մարդ է այցելում թանգարան, էդ շատ քիչ է, էլ ինչի ենք պահում թանգարանը…»,-ասաց նա: Նաեւ ճշտեց, որ թանգարանի ծախսերը տարեկան 32 միլիոն դրամ են:
«Եթե դիլիջանցին հարցնի՝ 32 միլիոն ինչի՞ համար եք տալիս, պետք է պատասխանն ունենաք… Դա ձեր խնդիրը չի, մեր մշակութային քաղաքականության խնդիրն է, եկեք արձանագրենք, որ մեր թանգարանները հիմնականում պահեստ են: Է, եթե պահեստ են, եկեք պահեստի տրամաբանությամբ դնենք, չգրենք թանգարան կամ ցուցահանդես՝ օրը 17 մարդու համար»,-ասաց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ