Փաշինյանը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտելու համար Բեռլին էր մեկնել իր անձնական միջոցներով, Sputnik Արմենիային հայտնել են վարչապետի աշխատակազմից։
Բեռլինում գործուղման ընթացքում նրա կացության համար վճարել է ՀՀ կառավարությունը։ Օրապահիկը 90 եվրո է, գիշերակացի դեպքում այդ գումարին ավելանում է ևս 134 եվրո մեկ օրվա համար։
Աշխատակազմից հայտնում են, որ հավելյալ օրերի, ինչպես նաև ընտանիքի անդամների կացության համար ՀՀ վարչապետը վճարել է սեփական միջոցներից։
Ինչ վերաբերում է Անգլիա–Իսպանիա ֆուտբոլային հանդիպմանը, ապա խաղին Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ՈւԵՖԱ–ի նախագահի հրավերով և տոմսերի համար չի վճարել։