Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մալյանի գործով Վերաքննիչ դատարանը որոշեց առաջին ատյանի դատավճիռը թողնել անփոփոխ. Ռուբեն Մելիքյան

Օգոստոս 02,2024 12:55

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով պաշտպանության ու մեղադրանքի կողմերի բերած բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշեց առաջին ատյանի դատավճիռը թողնել անփոփոխ։

Հիշեցնեմ, որ Մալյանը ապօրինի դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ իշխող ՔՊ կուսակցության նկատմամբ ատելության քարոզի մեղադրանքով: Մալյանը բանտում է արդեն շուրջ 11 ամիս։ Նա հրաժարվել է մեղքն ընդունել և բանտից ևս բոլոր հասու եղանակներով հանրության աչքի առջև կռիվ է տալիս այս իշխանությունների դեմ:

Հիշեցնեմ նաև, որ պաշտպանության կողմը պնդում է, որ Մալյանի արարքում հանցակազմ չկա, իսկ դատախազությունը պնդում է, որ նրա ազատազրկումը պետք է տևի 3 տարի 3 ամիս։

Վերաքննիչի որոշումը մենք բողոքարկելու ենք Վճռաբեկ։ Անկախ բողոքարկման արդյունքից՝ Նարեկ Մալյանն ազատ է արձակվելու 2024թ. սեպտեմբերի 20-ին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031