Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։
«Ես կարծում եմ, որ մեր զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված պրոբլեմ ունենք։ Երկու օր առաջ ես չնախատեսված այց ունեցա Երրորդ բանակային կորպուսի շտաբ։ Մուտքի հենց դեմը՝ մեկ մետրի, երկու մետրի վրա փոս է։ Այստեղ տրամաբանության բախում կա։ Ես կարծում եմ, որ իմաստ ունի Պաշտպանության նախարարության հետ գույքագրել զորամասերը։ Ես դժվար եմ հիշում մի զորամաս, որի մոտակայքում խորը փոս չկա։ Սա խորը խնդրի մասին է, պետք է գույքագրել եւ խնդիրը լուծել։ Մենք ճանապարհները մարդկանց համար ենք կառուցում, զորամասեր հազարավոր հարազատներ են այցելում»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի կառուցումը մեծ անհարմարություն է ստեղծում. «Այսինքն՝ շինհրապարակի շինհրապարակ, ասֆալտը եթե քերում են, թող հիմա քերեն, որ հնարավոր լինի երթեւեկել։ Խնդիրն այն է, որ ճանապարհի նորոգման ընթացքում անցանելիության հարցը լուծեք»։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ արխիվային