Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 02,2024 12:06

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը Մերձավոր Արևելքը հերթական փոթորիկի առաջ է կանգնեցրել:

Իրադրությունը ծայրահեղ վտանգավոր է, որովհետև հարձակման ակտն իրականացվել է Իրանի տարածքում:

Եղել են իրավիճակներ, երբ թվացել է, որ իրադարձությունները լայնամասշտաբ գործողությունների կվերածվեն, սակայն հետագայում իրադրությունը լիցքաթափվել է, բայց այս դեպքում պրոցեսները, կարծես, վատագույն սցենարով են զարգանում:

Իսրայելն ու նրա դաշնակիցներն էլ ամեն ինչ արեցին տարածաշրջանային պայթյուն ապահովելու համար, որի վերջին կաթիլն ու առանցքային պահն այն էր, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը կազմակերպեցին Իրանի տարածքում, երբ վերջինս իրանցիների պատվավոր հյուրերից էր և իր ներկայությունն էր ապահովել նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը:

Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` շատ դժվար է կանխատեսել, սակայն պետք է հասկանալ ու գնահատել դրա հետևանքները տարածաշրջանում և դրանից դուրս:

Հ.Գ. Հայաստանի պարագայում հնարավոր էսկալացիայի մաս դառնալու մասով իմաստ էլ չկա երկար վերլուծել: Այսպիսի իշխանության պարագայում ո´չ սպասելիք կա, ո´չ էլ ակնկալիք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031