Թուրքիայի իշխանություններն ամբողջությամբ արգելափակել են Instagram-ը (Meta կազմակերպությունը արգելված է նաև Ռուսաստանի Դաշնությունում), հայտնում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, «թուրքական Sabah թերթը նշում է, որ սոցիալական ցանցն արգելափակվել է ի պատասխան Instagram-ի՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ թուրք օգտատերերի ցավակցական գրառումները հեռացնելու:
Հիշեցնենք՝ Թուրքիան, ի տարբերություն իր արևմտյան դաշնակիցների, ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չի համարում։ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները խիստ քննադատող Էրդողանը խմբավորումը որակել է որպես «ազատագրող մարտիկներ»»: