Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաշվետվության՝ հայտարարատու պաշտոնատար անձանց պաշտոնի նշանակվելու կամ ազատվելու ծանուցումներում մշտապես առկա են եղել խնդիրներ. «Ժողովուրդ»

Օգոստոս 02,2024 10:25

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից հաշվետու ժամանակահատվածում 721 ծանուցումների հիման վրա ստացել եւ հայտարարագրման համակարգ է մուտքագրել 1963 հայտարարատու պաշտոնատար անձանց՝ պաշտոնի նշանակվելու կամ պաշտոնից ազատվելու վերաբերյալ տվյալներ, որոնք վերաբերում են 2843 փոփոխությունների։

Ըստ Հանձնաժողովի հաշվետվության՝ հայտարարատու պաշտոնատար անձանց պաշտոնի նշանակվելու կամ պաշտոնից ազատվելու վերաբերյալ ծանուցումների տվյալներում մշտապես առկա են եղել մի շարք խնդիրներ, մասնավորապես, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանք չէին ներկայացվում «Հանրային ծառայության մասին» օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, ներկայացված ծանուցմանը կցված չէր լինում համապատասխան ակտի պատճենը, Հանձնաժողովի սահմանած ձեւաթուղթը լրացված էր լինում անհամապատասխանություններով։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031