Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական նպատակ ենք համարում գործի դնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովի (COP 29) հարթակը՝ հասնելու Բաքվի բանտերում պահվող հայ պատանդների և քաղբանտարկյալների ազատ արձակմանը. բանաձեւ

Օգոստոս 02,2024 09:25

Բանաձև

2024թ․ օգոստոսի 1-ին «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնած «Տիգրանաշենը չի հանձնվելու թշնամուն․ հայ գերիներին վերադարձնելու ենք Հայաստան» խորագրով կլոր սեղանի մասնակիցները, հավարտ ՀՀ ինքնիշխան տարածքների պաշտպանության և հայ քաղաքական պատանդների ու գերյալների ազատ արձակման այս քննարկման, ընդունում են հետևյալ բանաձեւը՝ ուղղված ՀՀ, ինչպես նաև սփյուռքի հայության ու հասարակական-քաղաքական, մասնագիտական տարբեր կազմակերպություններին, այնպես էլ միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, գլխավորապես՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովի (COP 29) մասնակիցներին, պետությունների ղեկավարներին՝ մինչև նոյեմբերի 11-ը ՊԱՀԱՆՋԵ՛Ք ։

1․ Ադրբեջանից վերջ դնել հետևողական ռազմաքաղաքական ոտնձգություններին ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ․ Իլհամ Ալիևի նախագահությամբ Ադրբեջանն արդեն ռազմական ճնշման ներքո բռնազավթել է ՀՀ զգալի տարածքներ, որտեղից իր զորքերը դուրս չի բերում, դեռ ավելին՝ ագրեսիվ հավակնություններ ունի ՀՀ անքակտելի մաս հանդիսացող, ռազմավարական նշանակության Տիգրանաշեն բնակավայրի հանդեպ։

2․ Կլոր սեղանի մասնակիցներս գործուն աջակցություն հայտնելով ապակուսակցական արշավին, որը նախաձեռնվել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կոչով, ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ լինելու պայմանով, միասնական նպատակ ենք համարում գործի դնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովի (COP 29) հարթակը՝ հասնելու Բաքվի բանտերում պահվող հայ պատանդների և քաղբանտարկյալների ազատ արձակմանը։

Մեր ձայնն ենք բարձրացնելու ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղում կատարված ցեղասպանության ճանաչման և Արցախի ժողովրդի իրավունքների, ամենից առաջ իրենց հայրենի բնակավայր վերադառնալու և այնտեղ անվտանգ ապրելու միջազգային իրավունքի՝ բացահայտելով Ադրբեջանի վարած իրական քաղաքականության և COP 29-ը որպես խաղաղության իրադարձություն ներկայացնելու կոչերի հակասությունը:

Անընդունելի է համաշխարհային համաժողովին մասնակցել այն երկրում, որի ղեկավարը բացահայտ ագրեսիա է դրսևորում հարևան պետության հանդեպ, հայտարարելով, թե Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է, պատանդ է պահում հայ գերիներին, ձայն բարձրացե՛ք՝ հասնելով գերիների ազատ արձակմանը՝ որպես առաջին կարևոր քայլ Հարավային Կովկասում իրական խաղաղության հաստատման։

Ընդունե՛ք մեր հարգանքի հավաստիքը և հավատարիմ մնացե՛ք միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031