Լրահոս
Օրվա լրահոսը

Քամու հետևանքով Երևանում վնասվել են անձրևատար խողովակներ, թիթեղներ, տապալվել են ծառեր

Օգոստոս 02,2024 08:58

Օգոստոսի 1-ին, ժամը 20:25-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Պարոնյան, Սպենդիարյան, Աբովյան փողոցներում վնասվել են անձրևատար խողովակներ, թիթեղներ, տապալվել են ծառեր:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները իրականացրել թիթեղների ապամոնտաժման, խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031