«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում վերջերս տեղի ունեցած ՀՑԹԻ 2023թ. հրատարակությունների շնորհանդեսին, Հարություն Մարությանը ներկայացրել է Ցեղասպանագիտական հանդեսի եւ International Journal of Armenian Genoicde Studies-ի 2023 թ. համարները` շեշտելով անգլիալեզու ամսագրում Արցախի վերաբերյալ հոդվածների առկայությունն ու աճող քանակը:
Ներկայացվել են «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հետեւյալ հերթական հրատարակությունները՝ Հարություն Գրիգորյան «Իմ կենսագրությունը»/ խմբագիր, առաջաբանի եւ ծանոթագրությունների հեղինակ՝ Ռեգինա Գալուստյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ/, Ավրորա Մարդիգանյան «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի անգլերենից ռուսերեն թարգմանությունը/ Թարգմանիչ՝ Հայկուհի Բաբաջանյան, խմբագիր՝ Լարիսա Շաբանովա, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 11/,
Գազանճեան Գառնիկ «Յուշագրութիւն», Վ. Գազանճեանի աշխատասիրությամբ: Յովհաննէս Տէր-Փիլիպպոսեան «Արաբկիրցի վերապրողի յուշեր»/ խմբագիր, առաջաբանի եւ ծանոթագրությունների հեղինակ՝ Հայաստան Մարտիրոսյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ/:
Ներկայացված նյութերում մեծ մաս են կազմել բնօրինակ լուսանկարները, ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ համիդյան կոտորածների տարիներին արված: Մուսա Լեռան հերոսամարտի հետ կապված շուրջ 60 լուսանկար է թանգարան-ինստիտուտին հանձնել ամերիկաբնակ մեր հայրենակից Քրեյգ Սիմոնյանը, ֆրանսահայ լուսանկարիչ Արշակ (Մաքս) Սիվասլյանը, որի լուսանկարներում ներկայացված են դրվագներ ինչպես 1992 թվականի, այնպես էլ 2016 թվականի Արցախյան պատերազմներից: Լուսանկարներից բացի կային օսմանատառ բնօրինակ փաստաթղթեր, Զեյթունի 1895 թ. եւ Այնթապի 1920 թ. հերոսամարտերի մասնակից Հակոբ Օհանյանի գլխանոցը եւ այլն:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
01.08.2024