Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական վարույթով հայտնվել է նախաքննության ավարտ՝ մեղադրական եզրակացություն կազմելով. Փաստաբաններ

Օգոստոս 01,2024 23:30

Ի լրումն Կարապետ Պողոսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ մեր կողմից տարածված հայտարարությունների

Տեղեկացնում ենք, որ նշված քրեական վարույթով հսկող դատախազի 2024 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ Կարապետ Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը)։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ նույն վարույթով հսկող դատախազի 2024 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ Կարապետ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), որով, ըստ էության, վերաշարադրվել է արդեն իսկ հարուցված հանրային քրեական հետապնդման ձևակերպումը։

Տվյալ քրեական վարույթով հայտնվել է նախաքննության ավարտ՝ մեղադրական եզրակացություն կազմելով, որին կհետևի վարույթի նյութերը դատարանին հանձնելը։

 

Կարապետ Պողոսյանի պաշտպաններ

Արտակ Նավասարդյան, Սլավիկ Պողոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031