Կյանքը սկսվում է 50 տարեկանից հետո: Դա կարող է հաստատել սեղանի թենիսիստուհի, Փարիզի օլիմպիական խաղերի մասնակից Նի Սյալյանը, որը 61 տարեկան է:
Ծագումով չինացի մարզուհին, որ ներկայացնում է Լյուքսեմբուրգը, պրոֆեսիոնալ մակարդակով խաղում է 1970-ականների վերջերից: Իր մարզական երկար ու ձիգ տարիների ընթացքում սա նրա վեցերորդ օլիմպական խաղերն է, որը նա երբեք չի մոռանա նաեւ այն պատճառով, որ Խաղերի բացման ժամանակ Լյուքսեմբուրքի օլիմպիական պատվիրակության դրոշակակիրը լինելու պատիվը վստահվել էր հենց իրեն:
Օլիմպիական մրցաշարի առաջին շրջանում Նի Սյալյանը 4:2 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին, որից տարիքով երկու անգամ մեծ էր: Սակայն երկրորդ շրջանում նա պարտվել է աշխարհի թիվ մեկ ռակետ Ինշա Սյունին: Ընդորում, Սյունը ոչ միայն Ինից էր փոքր 38 տարով, այլեւ նրա որդուց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ