Երկրում իրավական համակարգը գործում է միայն այն մարդկանց նկատմամբ, ովքեր որեւէ ձեւով ընդվզում են այս չարիքի դեմ: Այսօր Շենգավիթ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ սրբազանը:
Նա նկատեց, որ իրենց մարզային, բակային հանդիպումներին միշտ ներկա են իշխանությունների աչք, քիթ, բերան ծառայող անձինք եւ դիմելով նրանց ասաց. «Ձեզ դարձրել են քիթ, ականջ, բերան, ձեզ մարդկային արժեք չեն տվել, ձեզ ձեր տերեր որպես մարդ չեն դիտարկում: Իրենց համար դուք քիթ, բերան, աչք եք: Դա պետք է տեղի ունենար այն թաղամասերում, որտեղ վխտում է օրինակ՝ թմրամոլությունը, այն թաղամասերում, որտեղ հնարավոր վտանգները կանխելու հնարավորություն լիներ: Գալիս են խաղաղ տեղեր, խաղաղ մարդկանց մեջ, որոնք բողոք ունեն, ընդվզում են, ապրում են հանուն հայրենիքի, հանուն իրենց սեփական պատվի, գալիս են նրանց վախեցնելու»:
Բագրատ սրբազանը նաեւ նկատեց, որ իրեն հաճախ են հարցնում՝ վերջն ինչ է լինելու. «Մենք միասին հասել ենք մի տեղ, որի ջրբաժանը եղել է հունիսի 11-ը, միասին արձանագրել ենք, որ գործ ունենք արյունատենչ կառավարիչների հետ, նեռի հետ: Որի նպատակը արյուն տեսնելն է, արյունով սնվելն է… Մենք ոչ միայն շարունակելու ենք, այլեւ տանելու ենք հաղթական ավարտին, այդ հրամայականը մեր կյանքից չի բացակայում, ավելին՝ ավելի է ամրապնդվում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ