«Սուգը հավերժ է, եթե չկա պայքար»,- Շենգավիթ վարչական շրջանի Մովսես Գորգիսյանի անվան զբոսայգում այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց արցախյան հերոսամարտի առաջնորդներից մեկի՝ Գորգիսյանի խոսքերը:
Ըստ պատգամավորի՝ մենք հավերժ պետք է սգանք, եթե չպայքարենք. «Յուրաքանչյուրիս պատասխանատու մասնակցությունն անչափ կարեւոր է ՀՀ լինելիության համար: Մեզ շատ են հարցնում՝ ինչ է սրա վերջը լինելու: Մեր սուրբ ազգը պետք է թոթափի այս լուծն իր ուսերից ու գնա դեպի պայծառ ու լուսավոր Հայաստան, որտեղ հայ մարդը պիտի ապրի մեջքը շտկած, գլուխը բարձր ու արժանապատիվ, Արցախ՝ մեր տներ վերադառնալու տեսիլքով»:
Պատգամավորը վերջում շնորհակալություն հայտնեց բնակիչներին «սրբազան շարժմանն» աջակցելու համար դեռ Կիրանցից ու հուսադրեց՝ այս պայքարի ուրիշ այլընտրանք չունենք, քան հաղթական ավարտը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ