Չինաստանը չի դադարում զարմացնել. Յանցզի գետի վրա կառուցված ամբարտակն ու ՀԷԿ-ը՝ Երեք կիրճեր, շուտով կդադարեն կրել աշխարհում ամենամեծի կոչումը։
Այս անգամ Չինաստանը ծրագրում է շատ ավելի մասշտաբային նախագիծ, որն արդեն հասցրել է վախեցնել ամբողջ աշխարհին՝ բառի բուն իմաստով։
Նոր ամբարտակն ու աշխարհի ամենահզոր ՀԷԿ-ը ի հայտ կգան Ասիայի խոշորագույն գետի՝ Յարլունգ Ցանգպոյի վրա։
Այստեղ է գտնվում նաև աշխարհի ամենախորը համանուն կիրճը։
Կարդացեք նաև
Այս տեղանքում հսկայական ջրային էներգիա է կենտրոնացված, ուժեղագույն գետային հոսքով: Նոր ՀԷԿ-ը կկարողանա օրական 1 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա մատակարարել։
Իհարկե, տեղի բնակչությունը նման նախագծով այնքան էլ չի ուրախանում. սա շատ ազգերի համար սրբազան գետ է և նախագիծը կհանգեցնի բնապահպանական աղետի:
Գետն անխուսափելիորեն կծանծաղի, իսկ ջրամատակարարումը Բանգլադեշի և Հնդկաստանի համար զգալիորեն կնվազի, ինչը նշանակում է, որ կենսահամակարգում տեղի կունենան անխուսափելի փոփոխություններ, որոնք կհանգեցնեն տեղական բուսական և կենդանական աշխարհի համար բացասական հետևանքների:
Ավելին, սեյսմոլոգները վստահ են, որ այն վայրում, որտեղ շինարարությունն արդեն ընթացքի մեջ է, կլինեն բազմաթիվ երկրաշարժեր, որոնք միայն ռիսկեր են ավելացնում:
Այստեղ են գտնվում և ապրում կենդանիների և բույսերի հազվագյուտ տեսակներ, ինչպիսիք են տակինները, ընձառյուծները, ոսկե կատուները, բենգալյան վագրերը, որոնք արդեն իսկ ոչնչացման եզրին են: Երկրի ընդերքը նույնպես ուրախ չի լինի հսկա ջրամբարի կառուցմամբ, ինչը կհանգեցնի կատակլիզմների:
Բայց ամենից շատ դժգոհ են հնդիկները, դա հասկանալի է՝ չինական նոր ՀԷԿ-ը ուղիղ կհայտնվի Չինաստանի և Հնդկաստանի սահմանին։
Բայց սա նույնպես դեռ ամենը չէ։ Հնդկաստանի կառավարությունն իր երկրում նախատեսում էր նմանատիպ նախագիծ, որին վիճակված չէ իրականացվել:
Բայց թվում է, որ այդ բոլոր ռիսկերը Չինաստանին չեն կանգնեցնի և նրանք առաջնորդվում են սեփական շահերով։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ