Նյու Դելիում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանը ներկայացավ հարակից ցուցահանդեսով, որի ընթացքում ներկայացվեցին հայ անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի՝ Աջանտայի քարանձավների որմնանկարները պատկերող եզակի աշխատանքները, որոնց բնօրինակները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:
Հնդկաստանի Աջանտայի քարանձնավները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ քարանձավներումում գտնվող որմնանկարները համարվում են հնագույն հնդկական արվեստի գլուխգործոցներ: Հաշվի առնելով ժամանակի ու եղանակային պայմանների բացասական ազդեցությունը որմնանկարների վրա՝ Սարգիս Խաչատուրյանի վերապատկերումները եզակի ու կարևոր նշանակություն ունեն՝ որմնանկարների մեկ դար առաջվա պատկերին ծանոթանալու տեսանկյունից: Խաչատուրյանի աշխատանքները թույլ են տալիս նաև վերաիմաստավորել և այսօրվա սերունդներին ներկայացնել Աջանտայի քարանձավների բացառիկ հարստությունը:
Այս յուրահատուկ հավաքածուն Հայաստանի ու Հնդկաստանի հազարամյա պամամշակութային կապերի ու բարեկամության հերթական խորհրդանիշերից մեկն է:
Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես եկան ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը, Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային կոմիտեի նախագահող, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Վիշալ Շարման:
Կարդացեք նաև
Խաչատուրյանի աշխատանքները և դրանց պատմությունը ներկայացնող ներածական ելույթով հանդես եկավ Հայաստանի ազգային պատկերասրահի դեկորատիվ-կիրառական բաժնի վարիչ Սաթենիկ Չուգասզյանը:
ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հայաստանի ազգային հանձնաժողով