ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր լրագրողների հետ հերթական հանդիպմանը պատասխանեցի մի շարք հարցերի, և ինքս էլ՝ վերլուծող մեր լրագրողներին, առաջարկեցի ուսումնասիրության հետաքրքիր թեմա.
Հարցս այստեղ էլ ձևակերպեմ. «Ո՞վ է այդքան անհանգստացած մեր հետևողական քաղաքականությունից և ո՞վ է դեռևս 2021 թվականից ամենշաբաթյա կտրվածքով տիրաժավորվող բամբասանքների շահագրգիռ կողմը…»:
Վստահ եմ` հետաքրքիր և հետաքննական հոդված կստացվի:
Կարդացեք նաև
Իսկ մյուս թեմաների մասով վերահաստատում եմ`
Ա) Աղի մասին նախագիծը և մեր կարգավորումները նպաստում են վարքագծային փոփոխության և բնակչության մոտ ձևավորում են առողջ ապրելակերպի սովորություններ։
Բ) Ոչ թե մատանիների, գելլաքի և զարդեր կրելու արգելք, այլ ձեռքերի հիգիենայի պահպանման նորմ: Ձեռքերի հիգիենան բժշկական օգնության և սպասարկման որակի վրա ուղիղ ազդող գործոն է:
Գ) Մենք իրագործելու ենք ապահովագրական մեր մեծածավալ ռեֆորմը` կյանքի կոչելով մեր քաղաքական խոստումը, միևնույն ժամանակ ապահովելով բազմակողմանի ապացուցահեն աշխատանք գործընկերների հետ:
Հիշեցման կարգով` Կառավարության կողմից ընդունված ապահովագրության մասին հայեցակարգն արդեն իսկ ֆիքսել է հիմնարար սկզբունքները: