Լրահոս
Օրվա լրահոսը

Սևջուր գետի ափերին ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս էր պատճառվել

Օգոստոս 01,2024 17:02

Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները հուլիսի 30-ին տեղեկություն էին ստացել, որ ընկերություններից մեկի տնօրենի ցուցումով Մասիս համայնքի տարածքում՝ Սևջուր կոչվող գետի ափերին, իրականացնում են ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման աշխատանքներ:

Ստուգմամբ պարզվել է, որ ՍՊԸ տնօրինությունը կամ իրավասու անձինք նույն ընկերությանը պատկանող տարածքում 2023 թ. դեկտեմբերի 28-ից մինչ օրս, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով, օրական ապօրինի արդյունահանել և վաճառել են ավազակոպիճ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ստուգմամբ հայտնաբերվել են գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ, ընկերության գործողություների հետևանքով ընդերքին և շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս, այն է՝ հանգեցրել է հողի որակի վատթարացման, արդյունահանվող օգտակար հանածոների կորստի, ինչն էլ առաջացրել է տվյալ վայրում առկա օգտակար հանածոների հետագա շահագործման դժվարացում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարույթի շրջանակում ՍՊ ընկերության չորս աշխատակից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում վերոհիշյալ ՍՊ ընկերության կողմից, որպես պետությանը պատճառված վնաս, վերականգնվել է 10 միլիոն դրամ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031