Այսօր մեր լրատվական դաշտի հնաբնակներից մեկի՝ «Առավոտի» 30-ամյակն է:
Շնորհավորում ենք բոլոր առավոտցիներին այդ կապակցությամբ, մաղթում հետաքրքիր իրադարձություններով հարուստ առօրյա, բեղուն եւ անաչառ գրիչ:
Իր կենսագրության բոլոր տարիների ընթացքում «Առավոտը» մշտապես եղել է արդիական եւ հետաքրքիր լրատվության առաջատարների շարքերում, առաջ շարժվել տեղեկատվական ժամանակակից հարթակներին համահունչ:
Սիրելի առավոտցիներ, կրկին շնորհավորում ենք բոլորիդ՝ 30-ամյակի կապակցությամբ: Թող մեր երկրում յուրաքանչյուր «Առավոտ» բարի լուրերով լեցուն լինի:
Կարդացեք նաև
Տիգրան ՍԻՄՈՆՅԱՆ
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար