Սիրով շնորհավորում եմ Ձեզ՝ «Առավոտ» օրաթերթի 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։ Հայաստանի նորանկախ հանրապետության հետ գրեթե միաժամանակ ստեղծված պարբերականը ամենօրյա ռեժիմով մեր հասարակությանը տվել է ոչ միայն թարմ լրատվություն, այլև օբյեկտիվ, անաչառ վերլուծություններ, հնարավորություն տվել հրապարակախոսությամբ հանդես գալու հանրային կյանքի բազմաթիվ գործիչների։
Պահպանելով իր իսկ ստեղծած ավանդումները՝ «Առավոտ»-ը մշտապես կարողացել է նաև հաջողությամբ յուրացնել զանգվածային լրատվության ոլորտի բոլոր նորամուծությունները՝ մնալով մշտապես մրցունակ և ժամանակակից։
Բազմաթիվ հեղինակավոր լրագրողների «Առավոտ»-ում աշխատած իրենց տարիների մասին հպարտությամբ հիշատակումներն էլ լավագույն վկայությունն են այն բանի, որ «Առավոտ»-ը ոչ միայն լրատվամիջոց է, այլև ստանձնել է լրագրողական դպրոցի և դարբնոցի ակամայից ձեռք բերած հատուկ առաքելություն։
Թող բոլոր առավոտները «Առավոտ»-ի համար բացվեն լավ տրամադրությամբ և լրացվեն սպասված ու բարի լուրերով։ Հաջողություններ և հետագա տասնամյակների հարթ ու անխախտ ճանապարհ եմ մաղթում «Առավոտ»-ին և նրա ողջ թիմին, որոնցից շատերի հետ դարձել ենք ազնիվ ընկերներ ու բարեկամներ։
Կարդացեք նաև
Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
հասարակական և քաղաքական գործիչ