Կառավարության այսօրվա նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ իր հրաժարականի մասին լուրերին։
«Ես բամբասանքներին եւ դեղին մամուլի ամենշաբաթյա հիմարություններին չեմ պատասխանում։ Ես այնքան հոգնել եմ այս նույն բամբասանքի ամենշաբաթյա տիրաժավորումից, որը կարծես թե 2021 թվականից չի դադարում։ Ավելացնելու բան չունեմ»,- ասաց Ավանեսյանը։
Հարցին, թե արդյո՞ք իր հրաժարականի մասին տեղեկությունները պայմանավորված են նաեւ նրանով, որ որոշ ՔՊ-ական պատգամավորներ ակտիվ քննադատում են իրեն, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող ասել, թե բամբասանքն ինչով է պայմանավորված, բամբասանքը բամբասանք է»։
Տեղեկություններ կան, որ Անահիտ Ավանեսյանին փոխարինողի անունն անգամ է շրջանառվում՝ առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյան։ Այս հարցին անդրադառնալով՝ Ավանեսյանն ասաց․ «Չեմ պատասխանում բամբասանքներին, եւ այս անընդհատյա տիրաժավորումն էլ ինձ համար զավեշտալի է»։
Կարդացեք նաև
Հարցին, թե այդ հարցը շատերին է հետաքրքրում՝ ի վերջո ինքը հրաժարական կտա, թե՞ ոչ, Ավանեսյանը նման պատասխան տվեց. «Թող այդպես հարցականների մեջ մնան»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ