«Ոչ մի կերպ չեմ մեկնաբանում, բոլոր մեկնաբանությունները տրվել են»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերմանը։
Հարցին, թե որպես քաղաքական թիմի անդամ՝ ինչպե՞ս է մեկնաբանում այս որոշումը, Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ «Հարցը մեկնաբանվել է, եթե չեմ սխալվում, ընդհուպ մինչեւ վարչապետը մեկնաբանվել է։ Քաղաքական բնույթի հարցերը, որոնք Պետական եկամուտների կոմիտեի տիրույթում չեն, ես չեմ մեկնաբանում»։
Ռուս սահմանապահների ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցվել է հուլիսի 31-ին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել էր, որ հուլիսի 31-ին՝ ժամը 14:00-ից Զվարթնոց միջազգային օդանավակայանում անձնագրային վերահսկողությունն այլեւս չի իրականացվում ռուս սահմանապահների կողմից։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ