Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ կառավարությունը մտադիր է հարկել հիպոթեքային վարկերի գծով քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը։
«Ես տեղյակ չեմ, գիտեմ, որ ֆինանսների նախարարություն դիմել են, ֆինանսների նախարարությունն արձագանքել է։ Կարծում եմ՝ դեռ ակտուալ չէ, ես տեղեկացված չեմ նման քննարկումներից»։
Բադասյանն անդրադարձավ նաեւ խոշոր հարկատուների ցանկին եւ պատասխանեց հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Mobile Centre-ը նախորդ եռամսյակում դարձել էր Հայաստանի ամենախոշոր հարկատուն՝ առաջ անցնելով անգամ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից»։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է մեկ անգամ հիմնարար հասկանանք՝ ինչ ցանկ ենք հրապարակում։ Եվ այդտեղ որոշակի մեղավորություն ունենք, որովհետեւ մենք պետք է մեթոդաբանություն առաջարկենք, որ այդպիսի տարօրինակ իրավիճակներ չլինեն։ Մասնավորապես, Mobile Centre-ն առաջին եռամսյակում հայտնվել էր այդ ցուցակում, որովհետեւ ԱԱՀ-ով մուտքեր ունի։ Բայց ԱԱՀ-ն պետական բյուջեից վերադարձվող հարկատեսակ է, չի կարելի իրեն ԶՊՄԿ-ի հետ համեմատել»,- ասաց Բադասյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ