«Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին եւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Հարցին, թե երբ է նախատեսվում գործարկել անցակետը, Բադասյանը պատասխանեց, որ չգիտի, քաղաքական որոշում պետք է կայացվի։
«Անցակետն այսպես թե այնպես պետք է կառուցվեր, որովհետեւ եղել է նախնական պայմանավորվածություն, դրա շրջանակներում մենք աշխատել ենք, կետը պատրաստի վիճակի ենք բերել։ Երբ որ քաղաքական որոշումը կլինի, պատրաստ կլինենք սպասարկելու»,- ասաց Ռուստամ Բադասյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ