Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ օգոստոսի 15-ին․ դատարանը կքննի դատախազի վերաքննիչ բողոքը

Օգոստոս 01,2024 12:41

«Դատարանը որոշում է կայացրել գրավոր ընթացակարգը փոխակերպել բանավորի և օգոստոսի 15-ին նշանակել դատական նիստ»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վանաձորի ավագանու ընտրություններում 39 տոկոս ձայն հավաքած Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրային մեղադրող Նարեկ Մովսիսյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Պաշտպանական կողմը մտահոգություն էր հայտնել, որ օգոստոսի 1-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը կարող է վերացվել։

Արտակ Ոսկանյան

Արտակ Ոսկանյանն ասաց, որ օգոստոսի 15-ի նիստի ընթացքում դատարանը պետք է բանավոր լսի կողմերի կարծիքները ու դիրքորոշումները, եթե ունի հարցեր, անմիջապես ուղղի կողմերին, հետո դատական նիստի ավարտից հետո հրապարակի որոշումը։

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում դատարանի այս որոշումը և սա լրացուցիչ հնարավորություն դիտարկո՞ւմ եք ներկայացնելու, որ ինչպես երեկվա դատական նիստի ընթացքում էիք պնդում, որ որևէ ճնշում չի կարող գործադրվել վկաների վրա, փաստաբանը պատասխանեց․ «Իհարկե դրական է։ Դատախազի՝ վերաքննիչ բողոքի հիմքը դեռևս չհարցաքննված երկու վկայի վրա անօրինական ազդեցություն գործադրելն է, որ դրա հավանականությունն ըստ դատախազի՝ կա։ Մեկը Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչն էր, մյուսը՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։ Մենք երեկվա դատական նիստում վկաների հարցաքննությունն ավարտեցինք, այսինքն՝ երեկվա դրությամբ դատախազի բողոքում նշված այն հավանականությունը, որ ազատության մեջ գտնվելով՝ հնարավոր է ազդեցություն ունենա վկաների վրա, այդ հնարավորությունը դարձավ փաստացի իրականություն, որ նման բան չի եղել, ու այլևս չկա վկա, որի վրա կարելի է ոչ միայն անօրինական, այլև նույնիսկ օրինական ազդեցություն ունենա, որովհետև այլևս վկա չկա։ Այսինքն՝ այդ հանգամանքն իսպառ վերացել է երեկվա դրությամբ։

Վերաքննիչ դատարանն այսօր պետք է որոշում հրապարակեր։ Ես բողոքի պատասխանում ներկայացրել էի, որ նման խնդիրներ կան, որ հուլիսի 23-ի նիստը չի կայացել, կարող է դա հիմք ընդունելով՝ դատարանը նիստ է նշանակել, որ այդ հարցերը լրացուցիչ պարզաբանի։ Կարելի է ասել, որ այդ հարցերն օրենքով սահմանված կարգով արդեն պարզաբանված են։ Երևի դատարանը պետք է կողմերի դիրքորոշումը մեկ անգամ ևս նիստի ընթացքում ճշտի։ Սա մեզ համար շատ դրական է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031