Աշխարհասփյուռ հայության առջև ծառացած ծանր խնդիրների լուծման, բոլորիս պատուհասած խորը ճգնաժամերի հաղթահարման ուղիներ փնտրելու նպատակով ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամը գործարկել է Armagora.am առցանց հարթակը՝ ձգտելով խթանել բովանդակային, փաստերի ու վերլուծությունների հիման վրա քննարկումներ, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք:
Armagora.am-ը պարբերաբար կհրապարակի բլից հարցեր առանցքային թեմաների վերաբերյալ, հարթակում գրանցված օգտատերերը կկարողանան ինքնուրույն սկսել քննարկում ցանկացած թեմայով:
Այսօր հանրային ու սոցցանցային հարթակները լի են մեղադրանքներով ու անհանդուրժողականությամբ: Սրա հետևանքով առողջ քննարկումները գնահատող և ծանրակշիռ ասելիք ունեցող մեր բազում հայրենակիցներ նախընտրում են լռել, ինչը հանգեցնում է ողջամիտ խոսքի զգալի պակասի. խոսքի, որի կարիքն ունենք հատկապես այսօր:
Այս իմաստով Armagora-ն բացի բովանդակային քննարկումների հարթակ լինելուց ունի նաև հանրային բանավեճի որակի բարձրացման, այլ կարծիքի նկատմամբ հանդուրժողականություն սերմանելու, քննարկումների նոր մշակույթ ձևավորելու նպատակ:
Կարդացեք նաև
www.armagora.am-ի քննարկումների արդյունքների մասին պարբերաբար կհրապարակվեն հանրային ամփոփագրեր:
Հիմնադրամը հավատում է, որ ցանկացած ճգնաժամ հաղթահարելու համար իրար հետ խոսելն ու միմյանց լսելն այլընտրանք չունի:
Հարթակին միանալ կարող եք այստեղ:
Հարթակի մասին պատմող ամփոփ տեսանյութը՝ այստեղ:
Armagora.am. Ապահով հարթակ՝ հանուն առողջ քննարկումների:
Արի՛ խոսենք:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» Նախաձեռնության մասին
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որը ջանում է խթանել մի երկխոսություն, որը կհանգեցնի փոխըմբռնման և Հայաստանի ու հայության ապագա տեսլականի ձևավորման: «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը համակարգվում է ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի կողմից, որի հիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, Արթուր Ալավերդյանը և Ռիչարդ Ազարնիան։ 2021թ. մայիսից «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությանը 100-ից ավելի երկրից միացել է ավելի քան 110 հազար մարդ: Միջազգային ու տեղական կազմակերպությունների ու փորձագետների աջակցությամբ նախաձեռնությունը սահմանել է 15 նպատակ, որոնք ամփոփում են մեր առջև ծառացած մարտահրավերների ամբողջական շրջանակը: