Ամառը սպասված ժամանակահատված է բոլորիս համար` ծով, արև, ճամփորդություն: Երեխաների հետ հանգիստը կազմակերպելիս անհրաժեշտ է առավել ուշադիր լինել նրանց հանդեպ:
Երեխաները մշտապես պետք է մեծահասակների ուշադրության ներքո լինեն:
Աշխարհում ամեն տարի 200 հազարից ավելի մարդ մահանում է ջրահեղձության պատճառով. նրանցից շուրջ 82 հազարը` 1-ից 14 տարեկան երեխաներ են:
🏊♂️ Կանխարգելիչ խորհուրդներ` ԱՀԿ-ից:
✅Սովորեցրե՛ք երեխային լողալ:
✅ Վերահսկե՛ք երեխաներին: Երբեք մի՛ թողեք նրանց առանց հսկողության ջրի մոտ` նույնիսկ մի պահ:
✅Մի՛ օգտագործեք ալկոհոլ լողալուց առաջ:
✅Զգո՛ն եղեք և տեղեկացված եղանակի կանխատեսումների մասին, ստուգե՛ք ջրի պայմանները լողալուց առաջ:
✅Օգտագործե՛ք անվտանգությունն ապահովելու միջոցներ` փրկարար օղակներ, բաճկոններ, սովորե՛ք ճիշտ օգտագործել դրանք:
ՀՀ առողջապահության նախարարություն
Կարդացեք նաև