Լրահոս
Օրվա լրահոսը

Հաքան Ֆիդան. Թուրքիան կարող է բացել սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից հետո

Օգոստոս 01,2024 10:56

Թուրքիան կարող է բացել սահմանը Հայաստանի հետ՝ այդ երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից հետո․ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է: Մենք պետք է պատրաստենք մեր սցենարը դրա դրական ավարտի դեպքում, և այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Եթե այն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը. , այսինքն՝ մենք կարող ենք բացել մեր դարպասը սահմանին»,- ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ թուրքական Sabah թերթին ասել է Ֆիդանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին կայացած հանդիպմանն ընդգծել էին կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031