Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքական ղեկավարությունը ոչ մի արձագանք չի հնչեցնում, երբ Ադրբեջանում պետական մակարդակով ՀՀ տարածքը կոչում են «Արևմտյան Ադրբեջան»

Օգոստոս 01,2024 10:42

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Մինչ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները միջազգային հանրությանը համոզում են, որ խաղաղության խոչընդոտը իբր ՀՀ սահմանադրությունն է, ՀՀ քաղաքական ղեկավարությունը ոչ մի բառ ու արձագանք չի հնչեցնում, երբ Ադրբեջանում պետական մակարդակով՝ նախագահից սկսած հեռուստաընկերություններով վերջացրած, ՀՀ տարածքը կոչում են «Արևմտյան Ադրբեջան»։

«Որովհետև Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների ու նրանց սերունդների թիվն այսօր Ադրբեջանում միլիոնների է հասնում։ Եթե դրան մոտենանք Ադրբեջանի շրջանների համատեքստից, ապա սա բնակչության թվով մեր երկրի ամենամեծ շրջանն է»,-ասել էր Ալիևը հուլիսի 20-ին։ Նա բառացի ՀՀ տարածքը համարում է «Ադրբեջանի շրջան»։ Այսօր օգոստոսի 1-ն է և ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է քար լռություն պահպանել այս հայտարարության վերաբերյալ։

Հետո զարմանում ենք, թե ինչո՞ւ է Ադրբեջանը մարսում իր ագրեսիվ վարքը, զարմանալու բան չկա։ Ալիևի քաղաքականության հաջողության կարևոր երաշխավորներից մեկը ՀՀ իշխանություններն են, որոնք թույլատրում են, որ Ադրբեջանի խոսույթը լինի միակը ու գերակա միջազգային օրակարգում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031