Փարիզի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության սկանդալային տեսարանի (Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանակում) գլխավոր դերակատար, դիջեյ, արտիստուհի, ակտիվիստ Բարբար Բուչը սոցիալական ցանցերում ֆրանսիացիներից եւ օտարերկրացիներից ստացել է վիրավորական հաղորդագրություններ, տարատեսակ սպառնալիքներ՝ սպանության, բռնաբարության եւ խոշտանգումների։ Այդ մասին սոցիալական ցանցերում իր գրառմամբ տեղեկացրել է Բարբարա Բուչի փաստաբան Օդրե Մսելատին։
«Փարիզի Խաղերի բացման արարողությունից հետո Բարբարա Բուչը հայտնվել է է կիբերբուլինգի եւ զրպարտության չլսված արշավի թիրախում։ Նա բողոք է ներկայացնում այդ գործողությունների դեմ, որոնք կատարել են Ֆրանսիայի քաղաքացիները, օտարերկրացիները։ Նա մտադիր է դատական կարգով հետապնդել յուրաքանչյուրին, ով կփորձի վախեցնել իրեն»,- նշվում է փաստաբանի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Փարիզի Խաղերի բացման արարողության առիթով Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանակում ափսոսանք էին հայտնել նաեւ Ֆրանսիայի եւ տարբեր երկյրների հոգեւորականները, իսկ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել բացման արարողության ժամանակ վիճահարույց նմանակումից հետո, հայտնում է yahoo.com-ը:
«Առավոտ» օրաթերթ
31.07.2024